Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ պատրաստվում է ամբողջ Արցախը հանձնել Ադրբեջանին․ Նաիրի Հոխիկյան

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում փաստացի հաստատեց, որ պատրաստվում է ամբողջ Արցախը հանձնել Ադրբեջանին։
Բառացի մեջբերում եմ Փաշինյանի խոսքը․ «2016թ. բանակցային գործընթացում աղետ ա տեղի ունեցել՝ Ղարաբաղը կորցրել ա Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական եւ գործնական բոլոր հնարավորություններ»:

Փաշինյանն, իհարկե, նրբորեն սկսում է Արցախից իր վերջնական հրաժարումը կապել նախկին իշխանությունների հետ, բայց արդեն փաստ է՝ ՀՀ քաղաքական իշխանությունը պաշտոնապես հրաժարվում է Արցախից։

Սա մեզ տալիս է մեկ ճանապարհի հնարավորություն՝ միավորվել և ազատվել ազգուրաց ու դավաճան իշխանությունից։ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ով իր ծոծրակը կտեսնի, բայց Արցախը Ադրբեջանի կազմում չի՛ տեսնի

Նաիրի Հոխիկյան

Please enter a valid URL