Search
Close this search box.

Արցախյան 44-օրյա պատերազմում իր երկվորյակ զինվոր թոռներին կորցրած տատը նվիրում է դասակի տղաների հետ հերոսաբար զոհված քաջարի հրամանատարին

Գրող Զեփյուռ Մկրտչյան, ու երկվորյակ թոռները՝ Եդգաևը և Վահեն զոհվեցին այս պատերազմում հրամանատար Վաչե Պետրոսյանի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երկնային ծնունդդ շնորհավոր
ՀՐԱՄԱՆԱՏԱՐ․
Նվիրում եմ արցախյան 44-օրյա պատերազմում իր դասակի տղաների հետ հերոսաբար զոհված ,Սյունաց աշխարհի քաջարի հրամանատար’ ՎԱՉԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Ես կգա’մ մերս,
Անպայման կգա’մ
Դուռդ բաց պահիր…
Լինի երազում
Թե’ իրականում,
Զինվորներիս հետ
Երկնքից կիջնեմ’
Լուսե թևերով,
Մեր ձեռքով հյուսած
Աստղեպսակը’
Հաղթած տղերքի
Ուսերին դնեմ…
Կգա’մ Գայուշս,
Գլուխս դնեմ
Հոգնած ծնկներիդ,
Հայրենյաց երգեր
Քեզ համար երգեմ
Ու ասեմ,- մերս,
Պատմած հեքիաթդ
Դևերի մասին,
Ես կռվի դաշտում
Տեսա իրական…
Դարի հրեշի
Արնոտ բերանից
Կարմիր շիկացած
Երկաթ էր թափվում…
Քո ծնած որդին
Իր քաջերի հետ
Փակեց երախը
Իր կյանքի գնով…
Մեր եռագույնը
Նորից փողփողաց…
Դու հարցեր մի տուր
Գարունը բերող
Ձնծաղիկներին,
Նրանք մեր մասին
Ոչինչ չգիտեն…
Հարցրու մեզանից
Աշնանը չվող
Տխուր երամին…
Խոստացիր մերս,
Անարցունք ապրել,
Մենք չենք մահացել,
Մահն իմացյալ ենք
Վերև բարձրացել…
Գրող Զեփյուռ Մկրտչյան, ու երկվորյակ թոռները՝ Եդգաևը և Վահեն զոհվեցին այս պատերազմում

Please enter a valid URL