ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել է, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Դոնբաս» նավը գտնվում է Կերչի նեղուցի անմիջական հարևանությամբ։
Նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան «Դոնբասը» դուրս է եկել Մարիուպոլից։ Միաժամանակ ուկրաինական կողմից Կերչ-Ենիկալսկի ջրանցքի անցման համար դիմումներ չեն եղել։
Ուկրաինական նավին ուղեկցող սահմանային ծառայության առափնյա պահպանության նավը կեսօրին զգուշացրել է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխանելու անհրաժեշտության մասին և պահանջել փոխել ընթացքը։ Ավելի ուշ ուկրաինացի զինվորականներից պատասխան է ստացվել, «որ չեն ծրագրում անցնել Կերչի նեղուցով», մատնանշել են ԱԴԾ-ից։
Հաղորդվում է, որ ուկրաինական նավը ներկայումս գտնվում է նեղուցից 18 ծովային մղոն հեռավորության վրա։