«Իմ քայլը» հիմնադրամի 2021 թվականի նվիարատուների ցանկն ուշագրավ է: Իսկ ուշագրավ է այն նրանով, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ գործարար-օլիգարխներն այս տարի չեն շտապել բանալ քսակները Նիկոլ Փաշինյանի ընտանեկան հիմնադրամի առջև: 2021-ին ընդհանրապես ռեկորդային փոքր գումար է հավաքվել, ինչն ինքնին խոսուն է, սակայն, օլիգարխների բացակայություննը այդ ցուցակում բավականին լուրջ մտածելու տեղիք է տալիս:
Դիցուք՝ հեղափոխությունից հետո «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը հիմնադրամին էր փոխանցել 34 միլիոն դրամ:
«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն` 33,600,000 միլիոն դրամ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն` 33,530,000 դրամ:
Գաբրիել Չենբերջյանը՝ 12,600,000 դրամ և 50 հազար դոլար:
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն՝ 10,000,000 դրամ:
«ՖԼԵՇ» ՍՊԸ-ն՝ 5,000,000 դրամ:
«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն՝ 1,500,000 դրամ:
«Մաքս օիլ» ՍՊԸ-ն՝ 1,000,000 դրամ:
«ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ 1,000,000 դրամ:
«Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ն՝ 500,000 դրամ:
Այս տարի որևէ մեկը վերջիններիցս հիմնադրամին գումար չի փոխանցել: Ի՞նչ է սա նշանակում,` կամ օլիգարխներն սկսել են մուծվել իշխանություններին այլ խողովակներով, այսպես ասած՝ հանրության աչքից հեռու և այնպես, որ հնարավոր չլինի հաշվել, թե ինչպիսի բարոյական և ֆինանսական աջակցություն են նրանք ցուցաբերում իշխանություններին, կամ էլ օլիգարխների հոտառությունը լավ է աշխատում, և նրանք որոշել են Փաշինյանից և վերջինիս թիմից որոշակի դիստանցիա պահել, ինչն էլ արտահայտվում է՝ այդ թվում հիմնադրամին գումարներ չփոխանցելով: