Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր գաղտնիքներ՝ հպարտ քաղաքացիներից. ի՞նչ են կոծկում ՔՊ-ականները

2022 թվականի բյուջեով նախատեսված՝ պաշտոնյաների գործուղումների համար նախատեսված ծախսերը ոչ միայն չեն կրճատվել, այլ մի բան էլ այդ գործուղումների մասին տեղեկությունը կառավարության որոշումով դառնալու է փակ և գաղտնի: Այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում կառավարությունը որոշում կայացրեց, որով սահմանափակեց gov.am և govtravel.am կայքերից բաց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը՝ որոշումը հիմնավորելով անվտանգային խնդիրներով:

Այսուհետ գաղտնի են լինելու արտադրական վտանգավոր օբյեկտի նկարագիրը, շահագործող անձի անունը, գտնվելու վայրը, գրանցման ամսաթիվը, պետական ռեգիստրի համարը և պետական պաշտոնյաների ավիաթռիչքների մասին տեղեկատվությունների բաց հասանելիությունը:

Սա իշխանությունների նախկինում տրված խոստումների ուղղակի խախտում է:

Իսկ ի՞նչն են ուզում թաքցնել իշխանությունները: Ըստ էության, այն, թե ում են բաշխում հանքերի շահագործման լիցենզիա և թե քանի միլիոն են դուրս գրում բյուջեից՝ վոյաժների նպատակով:

Մամուլում առկա պաշտոնական հարցումների հիման վրա կարող են եզրակացնել, որ հեղափոխությունից հետո գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Երկրորդ տեղում հենց Փաշինյանն է: Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչև 2021 թվականը նա արտասահման է մեկնել 18 անգամ եւ միայն նրա գիշերավարձի համար ծախսվել է 12 մլն 306 հազար դրամ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ 23 անգամ է մեկնել գործուղումների։ Վերջինիս գործուղումների համար ծախսվել է մոտ 9 մլն 907 հազար դրամ, որից ավելի քան 6 մլն 600 հազարը ԵԱՏՄ ու ԱՊՀ նիստերին մասնակցելու համար։ Չորրորդ հորիզոնականում Զարեհ Սինանյանն է, ով մեկ վոյաժից հետո անմիջապես մյուսին է մեկնում: 2020 թվականի բյուջեի հայտով գրասենյակը հանձնակատարի և գրասենյակի աշխատակիցների գործուղումների համար ներկայացրել էր 80 հայտ՝ 125 մլն դրամ արժողությամբ: Գործողումների պակաս սիրահար չէ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Իրան, ՌԴ, Ուզբեկստան,

Այս տարվա 25-27-ը Էդուարդ Աղաջանյանի ու Մերի Գալստյանի հետ մեկտեղ Ժնեւ էին մեկնել նաեւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը, իսկ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, նրա ղեկավարած հանձնաժողովի փորձագետ Մարի Մանուկյանն ու ԱԺ աշխակատազմի ղեկավար Նարիբեկյանը, նրա տեղակալը՝ Հեղինե Խաչիկյանը, հոկտեմբերի 17-ին 5-օրյա այցով Հռոմ էր մեկնել: Այս բոլոր գործուղումների ծախսերը նույնպես արվել են պետական բյուջեի միջոցների հաշվին:

lurer.com

Please enter a valid URL