«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն: Այս մասին ասված է դաշինքի տարածած հայտարարությունում:
«Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը:
Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:
Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն»,- նշված է հայտարարությունում: