Հայց եմ ներկայացրել Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ խոսելու հետ կապված։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը։ «Արեգնազ Մանուկյանն ասում է՝ պետք է քրեականացնել սուտն այն ֆոնին, երբ իր դեմ հայց եմ ներկայացել սուտ խոսելու հետ կապված։
Տիկինը Մանուկյանը վերջին երեք ամսվա ընթացքում չորս նախադասություն տեքստի տարբեր տեղեր դնելով կարդում է՝ ասֆալտը, Հունաստանը, բուքմեյքերական գրասենյակը։ Մի օր կպատմեմ ձեր ղեկավարի նույն հունական կղզում պատմությունները, ուղղակի չեմ իջնի այդ մակարդակին։ Շատ հետաքրքիր բաներ էին պատմում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորին։
Նա Արեգնազ Մանուկյանին ասաց՝ դատարանւմ պատասխան կտաք։ Բացի այս, Ալեն Սիմոնյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի կառավարման տարիները՝ նշելով․ «Երբ որևէ մեկը Սերժ Սարգսյանի հետ կապված բան էր ասում, գնում «պադյեզդում» ապտակում էին»։