«Ազատագրում» շարժման ֆեյսբուքյան էջում գրված է.
«Կապ եմ հաստատել վարդենիսցի տղաների հետ՝ գիշերային սադրանքի մանրամասներն իմանալու համար։ Այն վայրը, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը, անվանում են «Շիշ Պալ», գտնվում է Վերին Շորժայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իսկ թշնամու մոտակա դիրքը` բառացի 20 մետր հեռավորության վրա։
Հիշո՞ւմ եք տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները մեծ դրոշ են դնում, ահա հենց այդ դիրքն է: Մեզ մոտ այդ ուղղության վրա կանգնած են շատ ուժեղ տղաներ, հենց նրանք են նոյեմբերի 14-ին ադրբեջանցիների հախից եկել, նույն բանը նրանք արել են երեկ։
Մեր եղբայրները, որոնք անմիջականորեն մասնակցել են այդ մարտին, պնդում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը մեկ դիակի մասին լկտի սուտ է։ Նրանք հասցրել են նկատել առնվազն 6 ադրբեջանցի զինվորի, ընդ որում, շտապօգնության մեքենաները մեկը մյուսի հետևից են եկել, ուստի զարմանալի չէ, եթե թշնամու կորուստներն ավելի շատ լինեն։
Ի դեպ, հաջողվել է խոցել շտապօգնության մի մեքենա, որը հրդեհվել է, ենթադրում եմ, որ նրանց պաշտոնական կորուստը հենց այդ մեքենայում է եղել։ Շտապօգնության մեքենայի վրա բացված կրակը պատասխանն էր այդ տականքներին Նորաբակ գյուղի մոտ մեր մարտիկին վիրավորվելու ժամանակ տեղի ունեցածի համար։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցիներն այն ժամանակ թույլ չէին տալիս վիրավոր զինվորին իջեցնել դիրքից, ինչի հետևանքով մեր մարտիկը զոհվել էր:
Երեկ ես գրել էի այն մասին, որ ադրբեջանցիները հերթական խոշոր սադրանքի համար հող են նախապատրաստում, և ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին։ Եթե հիշում եք, նոյեմբերի 16-ին Սիսիանում տեղի ունեցած մարտերին նախորդել էր նոյեմբերի 14-ի սադրանքը, նույն ուղղության վրա, որտեղ և երեկ։
Այնպես որ, մենք պատրաստվում ենք և շուտով կճանապարհվենք մեր տղաների մոտ»: