Երեկ՝ 08.12.2021թ., միջադեպ է արձանագրվել Աբովյան խոշորացված համայնքի քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացքում, երբ ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի պետը մի քանի անդամների հետ ներխուժել են վերահաշվարկի վայր և դիմել սադրանքի՝ հնչեցնելով սպառնալիքներ Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների հասցեին, փորձելով ճնշում գործադրել վերջիններիս նկատմամբ:
Կոչ ենք անում Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին չտրվել սադրանքի և շարունակել իրականացնել անաչառ վերահաշվարկ՝ օրենքին համապատասխան:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ մեր շտաբը պահանջատեր է լինելու նույնիսկ մեկ ՀՀ քաղաքացու ձայնի համար, որպեսզի նրա իրավունքը ամբողջությամբ իրացվի և իրական հաղթանակը արձանագրվի:
Հարգանքով՝
Էդուարդ Բաբայանի նախընտրական շտաբ
ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույց