Search
Close this search box.

Փաշինյանը քաղաքական ուժերից քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նշենք, որ այս նիստերին մասնակցում են բացառապես այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հնարավոր ամեն առիթ փնտրում են Փաշինյանի հետ համագործակցելու համար։

«Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած օրակարգի բավականին հագեցածությանը, շաբաթօրյա հանդիպման հիմնական առանցքը կազմել են սահմանազատման ու սահմանագծման հետ կապված հարցերը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հանդիպման մասնակից քաղաքական ուժերից առաջիկայում սպասվող զարգացումների հետ կապված քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել։

Իր խոսքում նա մանրամասնել է, որ սահմանազատման գործընթացի և ճանապարհների հնարավոր ապաշրջափակման ֆոնին իրեն «պադդերժկա» է հարկավոր, այդ թվում՝ նաև սոցիալական հարթակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL