Համացանցում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Ռուսաստանից պատվիրակություն է ժամանել Հայաստան։
Մասնավորապես, լրատվական մի շարք կայքերի փոխանցմամբ, Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը ժամանել է Էրեբունի օդանավակայան և Երևան է բերել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչներին։
Այլ աղբյուրներ էլ հայտնում են, որ ՌԴ ներկայացուցիչների այցն աշխատանքային է, նրանք Երևան են եկել ծառայողական հարցերով։
«Փաստինֆո»-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ այսօր պատվիրակություն ՊՆ գծով չի ժամանել։
«Որևէ պատվիրակություն այսօր Էրեբունի օդանավակայան ՊՆ գծով չի եկել»,- ասում են ՊՆ-ից։