Search
Close this search box.

Վերադարձած գերիներին հարցաքննել են. ՔԿ-ն պնդում է՝ ձերբակալվածներ չկան

ArmDaily.am-ին հասած տեղեկությունների համաձայն նախօրեին Ռուստամ Մուրադովի հետ Բաքվից Երևան վերադարձած տասը գերիներից չորսին ձերբակալել են։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տասը գերիներին էլ հարցաքննել են, սակայն ձերբակալվածների մասին որևէ տեղեկություն իրեն հայտնի չէ։ Նա հավելեց, որ նախաքննություն է ընթանում և կան տվյալներ, որոնք հրապարակման ենթակա չեն։ Հավելյալ ինֆորմացիայի դեպքում կտարածեն հաղորդագրություն։
Թադևոսյանից հետաքրքրվեցին, թե քանի քրեական գործ է հարուցվել գերությունից վերադարձած անձանց դեմ, նա ասաց, որ քրգործեր հարուցվել են, բայց թե քանիսը՝ տեղյակ չէ։
Կապ հաստատեցինք գնդապետ Բորիս Ավագյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի կալանավորված գերիների մասին։

Նշենք նաեւ, որ տեւական ժամանակ է իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, երեկ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարում են, թե պետք է պարզել՝ ինչպես են տղաները հայտնվել գերության մեջ։ «Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,-հայտարարել էր վարչապետը։

Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր. «Ես գերիներին համարում եմ, որ չկան, իմ համար չկան: Այդ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են»։

Please enter a valid URL