Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծի մասին

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովի նիստի մեկնարկին անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին: Նրա բնորոշմամբ՝ տեղի ունեցածը հերթական խուլիգանությունն էր իշխանության պատգամավորների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ծեծկռտուքը եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգավորված։ Նա ընդգծեց՝ եթե իշխող ուժը ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է, եթե ուզում են մինչև վերջ վարկաբեկել պետական ինստիտուտները, ապա ճիշտ գիծ են ընտրել։

«Եթե ուզում են հանրության ուշադրությունը շեղել Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառաակ հայտարարություններից, բյուջետային միջոցների մսխման հաշվետվությունից, Արցախի թեմայով ՀՀ ղեկավարությանը Ռուսաստանի ապտակից, ապա դա նրանց չի հաջողվելու»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ պատգամավորների երեք օգնական հրավիրվել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որտեղ իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը և մի քանի այլ անձինք հարձակվել են դաշնակցության ներկայացուցիչների վրա և ծեծի ենթարկել նրանց:

Please enter a valid URL