Search
Close this search box.

ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Բաքվի դեմ Երեւանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները. Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Բաքվի դեմ Երեւանի պահանջած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Կիրակոսյանը, ով Հաագայի դատարանում ներկայացնում էր Երևանի հայցն ընդդեմ Բաքվի, ողջունել է դատարանի որոշումը։ Նրա խոսքով` դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։

«Հայաստանը ողջունում է դատարանի որոշումները և հուսով է, որ դրանք գործնականում կկիրառվեն Ադրբեջանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից»,- Twitter-ի իր էջում գրել է Կիրակոսյանը։

Please enter a valid URL