Search
Close this search box.

Կրակոցներ Մոսկվայում, կան զոհեր եւ վիրավորներ 

Երկու մարդ զոհվել եւ եւս երեքը ստացել են վիրավորումներ Մոսկվայի հարավ-արեւելյան հատվածում գտնվող «Ռյազանսկիյ» բազմաֆունկցիոնալ կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Տուժածներից մեկը, ինչպես փոխանցել են «РИА Новости»-ին, իրավապահ մարմիններից, երեխա է։ Տղամարդը, ով հրազենային կրակ էր բացել, ձերբակալված է։ Հարուցվել է քրեական գործ «Երկու եւ ավելի անձանց սպանության» հոդվածի հատկանիշներով։ Ենթադրյալ հանցագործին սպառնում է մինչեւ 20 տարվա բանտարկություն։

Please enter a valid URL