Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաղավարդում վիրավոր ընկած էինք բաց դաշտում ու թվում էր՝ փրկություն չկար. Հետք

Հետքը գրում է. Էրիկ Եփրեմյանն ու Վալերի Արամյանը վիրավորվել են 2020 թ.-ի նոյեմբերի 5-ին Արցախի Թաղավարդ գյուղի մոտակայքում՝ դիպուկահարի արձակած կրակոցներից։

Այդ օրը Էրիկը և Վալերին կապի միջոցներ են հասցրել մոտակա դիրքեր, վերադարձի ճանապարհին վիրավորվել են և մնացել բաց դաշտում՝ հրետանային և հրաձգային կրակի տակ։ Թաղավարդ գյուղի պաշտպանական ուժերին հաջողվում է դիտարկվող մասից սողեսող հանել վիրավորներին, տեղափոխել մոտակա թմբի տակ, որտեղից պատգարակներով հասցնում են շտապօգնության մեքենայի մոտ։

Էրիկը և Վալերին մինչ պատերազմը ծառայել են Ստեփանակերտի կենտրոնական պաշտպանական շրջանի «ՑՈՐ» զորամասում։

Պատերազմի ժամանակ եղել են ռազմաճակատի տարբեր հատվածներում, հոկտեմբերի 30-ին հայտնվել են նույն դիրքերում՝ Մարտունու շրջանի, Շեխեր-Կարմիր Շուկա-Թաղավարդ բնագծում։

Please enter a valid URL