Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի կեցավայր ներխուժած երկու մեղադրյալները գրավի դիմաց ազատ են արձակվել

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո մի խումբ քաղաքցիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ եւ իրենց բողոք էին արտահայտում: Ավելի ուշ քաղաքցիների մի խումբ գնացել էր ՀՀ կառավարական կեցավայրի մոտ եւ ներխուժել էր կառավարական կեցավայր եւ ըստ նախաքննական մարմնի այնտեղից հափշտակել էին ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանին պատկանող գույքը՝ 245 հազար ՀՀ դրամ արժողությամբ «iPhone X» տեսակի, «A1901» մոդելի բջջային հեռախոսն իր ականջակալի հետ միասին

1STOPPED
Այնուհետ, Արամ Թաթոսյանը, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, այլոց հետ միասին մուտք գործելով կեցավայր, օգտվելով զանգվածային անկարգությունների մասնակիցների հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած իրադրությունից, ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված, Երևան քաղաքի Ձորափի փողոցի 74 հասցեում գտնվող, բնակարան հանդիսացող՝ թիվ երեք առանձնատուն և այնտեղ ներխուժած բազմաթիվ անձանց ներկայությամբ երրորդ հարկում գտնվող ննջարաններից մեկից բացահայտ հափշտակել վերջինիս դստերը՝ Մարիամ Փաշինյանին պատկանող գույքը՝ 245 հազար ՀՀ դրամ արժողությամբ «iPhone X» տեսակի, «A1901» մոդելի բջջային հեռախոսն իր ականջակալի հետ միասին, Նիկոլ Փաշինյանին պատկանող «Kenneth Cole» տեսակի, «KCW3006 A126-13» մոդելի ձեռքի ժամացույցը, «PLATINIUM EGOISTE, CHANEL PARIS», «ALEXANDRE J», «Bois de Oud La Sultane de Saba» տեսակի երեք օգտագործված օծանելիքները, ինչպես նաև 925 հարգի արծաթե համաձուլվածքից «Waldmann» տեսակի գերմանական գրիչը, որոնք հետագայում հետ էին վերադարձրել:

Արդյունքում այս արարքի համար մեղադրյալի աթոռն էին հայտնվել Արման Թաթոսյանը, Սարգիս Օհանյանը, Կարո Ղազարյանը, Վանուշ Ղազարյանը:

Դատարանը Արամ Թաթոսյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով Սարգիս Օհանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված արարքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով: Իսկ ահա մյուս մեղադրյալներ Վանուշ Ղազարյանը ու Կարո Ղազարյանը կալանավորված էին :

Please enter a valid URL