Չեզոքացուցիչների առկայությունը մեքենաների տեխզննման ժամանակ պարտադիր է լինելու՝ հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է մեքենաներից չեզոքացուցիչների՝ կատալիզատորների ապամոնտաժումը կասեցնելու համար վերահսկողական մեխանիզմներ սահմանել:
Նախագծի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ պարտադիր կդառնա նաև կատալիզատորի առկայությունը: