Search
Close this search box.

Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, պարեկներ Գալստյանի և Հակոբ Բադալյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելու ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի հարևանությամբ գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Դ. Նիկողոսյանը ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղմաարդու մահը: Պարեկները սահմանազատել են տարածքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնի քննիչները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, իսկ նրա մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Please enter a valid URL