Search
Close this search box.

Եղեգնաձորում իշխող ուժը ջախջախիչ պարտություն է կրել

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքում իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ջախջախիչ պարտություն է կրել:

ԿԸՀ-ի տվյալներով, բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո վստահ հաղթանակ է տարել «Դավիթ Հարությունյան» դաշինքը, որի կազմում են «Լուսավոր Հայաստանն» ու «Ժողովրդավարական այլընտրանքը»:

Այս ուժի օգտին քվեարկել է ընտրողների 63,47 տոկոսը (4399 ձայն): ՔՊ-ն ստացել է ընդամենը 25,2 տոկոս (1747 ձայն): Երրորդ տեղում «Ապրելու երկիրն» է, որն ստացել է 4,79 տոկոս (332 ձայն): Այնուհետեւ գալիս են «Հանրապետությունը» (3,73 տոկոս) եւ Հայկական կառուցողական կուսակցությունը (2,78) տոկոս:

Այս համայնքում մասնակցությունը կազմել է 18,73 տոկոս:

Please enter a valid URL