Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, նախնական արդյունքներով, հաղթել է գործող քաղաքապետ Սևակ Միքայելյանը։
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է ընտրության նախնական արդյունքները, որոնց համաձայն՝
ՔՊ-ն ստացել է 17 152 ձայն,
ՀՅԴ, ԼՀԿ, «Ապրելու երկիր» ուժերը միասին՝ 3 775 ձայն։
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։