Դեկտեմբերի 5-ին, ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին: