Առեղծվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում՝ ժամը 12:50-ի սահմաններում, Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյասնը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նիկոյանի գլխավորությամբ: