Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Աբովյանում ՔՊ-ականը դիմում են շանտաժի ու սադրանքի․ ընտրողները հեռախոսներին հաղորդագրություններ են ստանում

Վաղ առավոտից ArmLife.am-ի ընթերցողներն ահազանգում են, որ իրենք այսօր տեքստային հաղորդագրություն են ստանում Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ցուցակում ընդգրկված Անահիտ Մկրտչյանից, ով իրենց հորդորում է գնալ ընտրությունների և իրենց ձայնը տալ համար 4-ին, տվյալ դեպքում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ավագանու ցուցակին:

Ավագանու անդամն իր հաղորդագրության մեջ ակնարկում է, որ իրենք ԿԸՀ հրապարակվելիք ցուցակների միջոցով իմանալու են, թե ով է մասնակցելու քվեարկությանը և ըստ դրա որոշվելու է, թե համայնքի ղեկավարությունը ինչ վերաբերմունք է ունենալու տվյալ ընտրողի նկատմամբ:
ՔՊ-ական Անահիտ Մկրտչյանի գործողությունը ոչ միայն ԸՕ կոպիտ խախտում է, քանի որ նա ընտրության օրը զբաղված է ընտրական քարոզչությամբ, այլ նաև պարունակում է քրեական հանցագործության տարր, քանի որ նրա կողմից ուղարկված տեքստում կա շանտաժ և սպառնալիք:

Հատկանշական է, որ ըստ օդում կախված լուրերի, Անահիտ Մկրտչյանը Ռոմանոս Պետրոսյանի միջնորդությամբ աշխատանքի է ընդուվել պոլիկլինիկայում:

ArmLIfe.am



Please enter a valid URL