Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն, քանի որ պատրաստվում է բնական բաղադրիչներից։
Բաղադրիչներ.
2 թեյի գդալ վազելին,
1 ձվի դեղնուց,
1 թեյի գդալ մեղր,
1 ճաշի գդալ նշի կամ ձիթապտղի յուղ։
Պատրաստման եղանակը։ Վազելինը հալեցրեք գոլորշու վևա։ Ավելացրեք դեղնուցը, մեղրն ու յուղը։ Մի քանի րոպե խառնեք։ Ստացված խառնուրդը պահեք սառնարանում։
Օգտագործման եղանակը։ Մաքրեք մաշկը։ Նուրբ շարժումներով քսեք դեմքին։ Լվացեք դեմքը 30 րոպե անց։ Լավագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում ստացված նրբաքսուկը դեմքին քսել քնելուց 2 ժամ առաջ։