Search
Close this search box.

ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, թե երբ է Ռուսաստանը ծրագրում հարձակվել Ուկրաինայի վրա

ԱՄՆ հետախուզական ծառայությունները հայտնում են, որ Ռուսաստանը ծրագրում է 2022 թվականի հունվարին ներխուժել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Associated Press -ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմում իր աղբյուրին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է ուկրաինական սահմանի մոտ տեղակայել մինչև 175 հազար զինծառայող, որոնց կեսն արդեն հասել է համապատասխան կետեր։ Աղբյուրը հավելել է, որ Մոսկվան, բացի այդ, ծրագրում է սահմանամերձ շրջաններ ուղարկել մոտ 100 գումարտակային մարտավարական խմբեր՝ զրահատեխնիկայի, հրետանու և անհրաժեշտ տեխնիկայի հետ միասին։

Վերջերս արևմտյան լրատվամիջոցները, ինչպես նաև Ուկրաինան, նշում են, որ Ռուսաստանը «լայնածավալ ներխուժում» է նախապատրաստում Ուկրաինա։ Ենթադրվում է, որ դա տեղի կունենա երեք ճակատներից՝ մայր հողով, Ղրիմի տարածքից և նաև Բելառուսով։

Մոսկվան կտրականապես մերժում է նման մեղադրանքները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու Մոսկվայի ենթադրյալ մտադրության մասին լուրերը, ասել է, որ իրենք այդ մասին խոսել են դեռ 2021 թվականի սկզբին, բայց դա այդպես էլ տեղի չի ունեցել։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր հերթին ասել է, որ Ռուսաստանին սպառնում են «հետևանքներ», եթե նա շարունակի առճակատումը Ուկրաինայում։

Please enter a valid URL