Search
Close this search box.

ԿԱՐԵՎՈՐ. ՄԻԵԴ-ը Բաքվին պարտավորեցրեց

Ադրբեջանը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ տեղեկություն տրամադրելու նոյեմբերի 16-ին գերեվարված հայերի մասին: ՄԻԵԴ-ը Բաքվի այդ դիմումը բավարարել է մասամբ՝ վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի 6-ը: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՄԻԵԴ-ում ՀՀ ներակայցուցչությունից։

Հայաստանը դատարան էր դիմել նոյեմբերի 22-ին՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ն էր ժամանակ տրվել՝ ներկայացնելու մանրամասն տեղեկություններ անձանց գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին:

Please enter a valid URL