«Դեկտեմբերի 3-ին հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել Մարտունու շրջանում: Միջադեպի ժամանակ ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և դեպքի վայրում ԱՀ ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատանքի արդյունքների հիման վրա ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել մահվան դեպքի առթիվ»,- ասված է հաղորդագրությունում։