Search
Close this search box.

Թուրքիայում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել ՝ պահանջելով Էրդողանի հրաժարականը

Թուրքիայի Մերսին քաղաքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հակակառավարական ցույցի են դուրս եկել՝ պահանջելով Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնել։Այս մասին հայտնում է riafan.ru-ն:

Ակցիան, որը կոչվում է «Ժողովրդի ձայնը», կազմակերպել է երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը» (ՀԺԿ):

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հանրահավաքի մասնակիցներին վստահեցրել է, որ հասնելու են Էրդողանի հրաժարականին:

Նա հիշեցրել է նաև, որ նախօրեին փորձել է մտնել Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի շենք՝ պարզելու երկրում գնաճի իրական մակարդակը, սակայն ընդդիմադիր քաղաքական գործչին թույլ չտվեցին մուտք գործել անգամ հարակից տարածք։

Please enter a valid URL