Search
Close this search box.

ԶԼՄ-ները հայտնում են, թե քանի գերի է Ադրբեջանից վարադառնում Հայաստան

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի. հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։

«Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորների մասին է։

Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։ Հայկական կողմն իր հերթին Բաքվին տրամադրել է ականապատ դաշտերի քարտեզներ։

Բաքուն շնորհակալություն է հայտնում ՌԴ ՊՆ-ին՝ քարտեզներ ստանալու հարցում միջնորդության համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Please enter a valid URL