Կորոնավիրուսային համավարակի պատճառով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել ներքին գործերի նախկին նախարար, գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը։
24 News-ի տեղեկություններով՝ բժիշկները խորհուրդ են տվել զերծ մնալ մարդաշատ վայրերից։
Կայքի հաղորդմամբ` Տեր-Պետրոսյանը վարակված եղել էր կորոնավիրուսով, ինչի մասին հայտնի էր դարձել ապրիլի 14-ին։ Այդ մասին հայտնել էր նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Սիրադեղյանի հուղարկավորությանը ներկա է եղել առաջին նախագահի որդին՝ Դավիթը։