Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, տեղի կունենա աստղագիտական ամենից հետաքրքիր երեւույթներից մեկը՝ Արեգակի ամբողջական խավարում, որը 2021 թվականի միակ ամբողջական խավարումն է լինելու։ Այս երեւույթի ամբողջական փուլը կձգվի 1 ժամ 54 վայրկյան, տեսանելի կլինի միայն Անտարկտիդայից։ Լուսնի տեսանելի տրամագիծը 1,0367 անգամ գերազանցելու է Արեգակի սկավառակի տեսանելի տրամագծին, ուստիեւ Լուսինը ամբողջությամբ կծածկի Արեգակին։
Ամբողջական խավարման դեպքում տեսանելի են Արեգակի պսակը, աստղերն ու մոլորակները, որոնք գտնվում են Արեգակի մոտ: Մասնակի խավարման փուլերը, եթե եղանակային պայմանները թույլ տան, հնարավոր կլինի դիտել Հարավային Ամերիկայի հարավային հատվածներից, Հարավային Աֆրիկայի հարավային հատվածներից, Նամիբիայից, Խաղաղ, Հնդկական եւ Ատլանտյան օվկիանոսների հարավային հատվածներից։