Search
Close this search box.

Նոյեմբերի 16-ին գերեվարված տասնյակ զինծառայողներին Կարմիր Խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ նոյեմբերի 16-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողները դեռևս զուրկ են միջազգային պաշտպանությունից։ Նրանց ճակատագրերը վտանգված են:

Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ նոր գերեվարված անձանց հետ հանդիպում դեռ տեղի չի ունեցել։

«Տեսակցություն դեռ չի եղել։ Որևէ այլ՝ բովանդակային մասով երկխոսության և հաստատումների մասին մանրամասներ չեմ կարող հաղորդել։ Կարող եմ փաստել, որ երկխոսությունը շարունակվում է կողմերի հետ»։

Հիշեցնենք, որ ՀՀ արևելյան սահմանագծում ադրբեջանական ագրեսիայից անցել է 17 օր, որի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, գերեվարված է 31 զինծառայող։

Please enter a valid URL