Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Էդուարդ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:
«Իմ շատ սիրելի հայրենակիցնե՛ր, ընկերնե՛ր, բարեկամնե՛ր
Ավարտին է մոտենում մեր նախընտրական քարոզարշավը:
Մեծագույն պատիվ էր յուրաքանչյուրիդ հետ շփվելը, ձեր ջերմությունն ու աջակցությունը զգալը:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել յուրաքանչյուրիդ:
Աբովյան խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, իմ կոչն է ձեզ՝ դեկտեմբերի 5-ին գնալ տեղամաս՝ քվեարկելու հանուն զարգացող Աբովյան համայնքի, հանուն արժանապատիվ կենսակերպի, հանուն համերաշխ հասարակության:
Այս ընտրարշավին մենք մոտեցել ենք քաղաքական զուսպ պայքարի մշակույթով և թիմային նոր որակով։
Ես հավատում եմ իմ հայրենակիցների հավաքական իմաստությանը:
Կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնը: Եվ այդ ձայնը լսելի՛ է լինելու: Հենց այսպիսի համերաշխության մթնոլորտում ու հենց այս սրտացավությամբ էլ կերտելու ենք Աբովյան խոշորացված համայնքի նոր տեսլականը:
#Նոր_համայնք
#Նոր_սկիզբ»,- գրել է Բաբայանը: