Կոտայքի նախկին մարզպետ, այսօր արդեն Շրջակա միջավայրի և բնապահպանության նախարար ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը, ով անխնա լծվել է Կոտայքի ընտրությունների գործում, այսօր էլ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր՝ մասնակցել իրենց բազմահազարանոց քաղաքական երթին:
Ու նախկին մարզպետը հանրապետության հեռու-մոտիկ քաղաքներից ու գյուղերից բերել էր մարդկանց, որ մասնակցեն Աբովյան ընտրական երթին: Ասում են, որ եթե այս ընտրություններւոմ Ռոմանոսը չկարողանա իր կնոջ բարեկամին դարձնի քաղաքապետ, Աբովյանը քպայականացնել, ապա դժվար թե ներվի Աբովյանում երկրորդ պարտությունը, իսկ որ պարտությունն անխուսափելի է, երևում է հենց այսօրվա հանրահավաքից․ աբովյանցիները մերժել են այդ հանրահավաքը՝ ցույց տալով իրենց վերաբերմունքը:
Հիշեցնենք, որ Աբովյան խոշորացված համայնքում դեկտեմբերի հինգին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: