Search
Close this search box.

«Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի սկզբունքները». ԱԳ փոխնախարարը ԵՄ-ին կոչ է արել հասցեական լինել

ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության 13-րդ տարեկան համաժողովի շրջանակներում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «ԵՄ դերը Հայաստանում․ հնարավորություններ արդյունավետ գործընկերության համար» («What Role for the EU in Armenia: opportunities for an effective partnership») խորագրով քննարկումը: Քննարկմանը մասնակցեց և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերություններին, ինչպես նաև՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության երկկողմ և բազմակողմ ձևաչափերին։ Վերջինս մատնանշել է ընթացիկ տարվա ձեռքբերումները ՀՀ-ԵՄ իրավական համագործակցության համատեքստում։

Միևնույն ժամանակ, Պարույր Հովհաննիսյանը կոչ է արել Եվրոպական միությանն ավելի հասցեական լինել իրենց հորդորներում և դատապարտել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումներն ԱլԳ որոշ գործընկեր պետությունների կողմից։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նման ձևաչափով համագործակցությունն առավել ակտիվացնել:

Please enter a valid URL