Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 56-ամյա Հրաչյա Հ.-ն իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կ հատվածում բախվել է Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արթուր Մ.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 01-ի վարորդ Հրաչյա Հ.-ն, վերջինիս ոււղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Արայիկ Հ.-ն, տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Գարուն Է.-ն բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: