ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում։
«ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել, որում ողջունելի է համարվում ՌԴ-ի միջնորդությունը»,-նշել է Լավրովը։