Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Ասեմ միանգամից։ Հանդիպումը կրում էր «տարածաշրջանային» բնույթ։ Այսինքն քննարկման հիմնական թեման ԼՂ հակամարտությունն ու 44 օրյա պատերազմից հետո ձևավորված իրողություններն էին, այլ ոչ թե երկկողմ օրակարգերը։ Երկկողմ օրակարգեր առանձնապես չկան (Ադրբեջանի մոտ մի քիչ շատ, մեզ մոտ ավելի քիչ)։ Փաստ է, որ եթե չլիներ 44 օրյա
պատերազմը, ոչ Պոմպեոն ու Մնացականյանն էին հանդիպելու, ոչ էլ Միրզոյանն ու Բլինքենը, քանի որ առանձնապես քննարկելու բան չկա։
Ի՞նչ քաղաքականություն է վարում ԱՄՆ-ն հետպատերազմական Հարավային Կովկասում։
1. Նախ, ԱՄՆ-ն չի կարող անմասն մնալ Հարավային Կովկասից՝ որպես գլոբալ գերտերություն։
2. Ընդ որում, խոսքը գնում է ոչ միայն կոմունիկացիաների բացման, այլ նաև Մինսկի Խմբի գործունեության մասին։ Նաև դրա համար է, որ ԱՄՆ-ն հայտարարում է, որ ԼՂ հակամարտությունը դեռևս չի կարգավորվել և կողմերը չունեն վերջնական լուծում։ Սա նշանակում է, որ պետք է լինեն բանակցություններ նաև ԱՄՆ ներգրավվածությամբ։
3. ԱՄՆ-ն վերջին տարվա ընթացքում որոշակիորեն դուրս էր մնացել բանակցային գործընթացից՝ տեղը զիջելով ՌԴ-ին։
4. 3+3 ձևաչափի ձևավորումը նույնպես կնշանակեր ԱՄՆ-ին դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից՝ գոնե ուղղակի ազդեցության տեսանկյունից։ Կարծում եմ Վրաստանը հրաժարվում է այս ձևաչափին մասնակցել՝ ԱՄՆ գործոնը հաշվի առնելով։
5. ԱՄՆ-ն ցանկանում է շարունակել ազդեցիկ գործոն լինել Իրանի հարևանությամբ և Ռուսաստանի ուժեղ ազդեցության տակ գտնվող տարածաշրջանում։
փոստ է, որ եռակողմ համաձայնությունները պետք է լեգիտիմացվեն նաև Արևմուտքի կողմից։ ԱՄՆ-ն (արդեն երեկ) և ԵՄ-ն (մի քանի օրից Բրյուսելում) կդնեն այդ գործընթացի սկիզբը։ Դա Ռուսաստանին էլ է անհրաժեշտ, քանի որ նախ դա կնշանակի պատասխանատվության կիսում, ինչպես նաև կասկածի տակ այլևս երբեք չի դրվի հայտարարությունների լեգիտիմությունը Արևմուտքի կողմից:
6. Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռևս լուրջ արդյունք չեն տվել և ԱՄՆ-ն պետք է տարածաշրջանում առավել ամրապնդվելու քաղաքականություն վարի, Իրանին ինչ որ ձևով զսպելու
կամ ճնշելու համար։
Իսկ շատ գլոբալ տեսանկյունից ԱՄՆ քաղաքականությունը «ստրատեգիական սպասման» և «հարմար դիրքավորման» բնույթ ունի Հարավային Կովկասի և դրա հարևան երկրների մասով»: