Search
Close this search box.

Պաշտպանության նախարարն ու ԱՄՆ դեսպանն են հանդիպել․ ինչ հարցեր են ներկայացվել ու քննարկվել

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Դեսպան Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները:

Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը և խնդիրների խաղաղ կարգավորմանը, ընդգծել ԱՄՆ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորել այդ ձևաչափով ընթացող գործընթացների շարունակականությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Please enter a valid URL