Search
Close this search box.

Փաշինյանն ու Գրիգորյանը «ջրում» են Արծվաշենի վերադարձի թեման. միակողմանի զիջումնե՞ր կլինեն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով անկլավների հավանական փոխանակումից, բավականին ուշագրավ հայտարարություն է արել` մասնավորապես նշելով, որ նախ պետք է պարզել՝ անկլավներ կան, թե՝ ոչ։ «Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի, մենք շարունակում ենք ուսումնասիրել այդ հարցը»,-ասել է նա։

Մինչդեռ նույն Գրիգորյանն ամիսներ առաջ, աատասխանելով այն հարցին, թե հնարվոր է, որ փաստաթղթով ՀՀ գյուղեր, անկլավներ անցնեն Ադրբեջանին, Գրիգորյանն ասել է, որ այդ հարցին որևէ մեկը հստակ պատասխան տալ չի կարող։ «Բացառել-չբացառելը կարևոր չէ։ Մենք էլ Արծվաշենի անկլավ ունենք։ Եթե այդպիսի բան լինի, մենք էլ ստանալու ենք Արծվաշենի անկլավը։ Բայց մենք չգիտենք` ինչպիսի պայմանավորվածության ենք գալու»,-ասել է նա։

Այն, որ անկլավներ կան, հաստատել էր նաև Նիկոլ Փաշինյանը, նա նույնպես խոսել էր Արծվաշենի մասին` հայտարարելով, որ անկլավներ կան և անկլավները պետք է փոխանակվեն անկլավներով:

Please enter a valid URL