Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել է, որ Հովտաշեն գյուղի ջրատարում՝ արգելապատնեշի մոտ, ջրահեղձ մարդ կա: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Ահազանգն անմիջապես փոխանցվել է ոստիկանության Արտաշատի բաժին, և դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական և փրկարարական խմբեր։ Դեպքի վայրի զննությամբ ջրատարի արգելապատնեշի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Ոստիկանության Արտաշատի և Մալաթիայի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը նոյեմբերի 5-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 67-ամյա Գրիգոր Կոկիկյանի դիակն է։
Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: