Search
Close this search box.

16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը

Ծանր հիվանդության հետևանքով երկար մաքառումներից հետո երեկ՝ դեկտեմբերի 1-ին հիվանդանոցում մահացել է Ապրիլյան պատերազմում՝ Ջրականի (Ջեբրայիլ) պաշտպանության ժամանակ արիաբար նահատակված հադրութեցի տանկիստ, մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը։

Մարիետան 11 տարեկան էր, երբ հայրը հայրենիքի պաշտպանական մարտերում տանկի մեջ թշնամու հրետակոծությունից նահատակվեց։

Հոր զոհվելու ծանր ապրումներից հետո երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ։

Նա երկրորդ ցավոտ ապրումները զգաց երբ 2020 թվականի հոկտեմբերին հոր գերեզմանը Հադրութում թշնամու վերահսկողության տակ մնաց…

Մեր սիրելի Մարիետան միացավ իր հայրենիքի նվիրյալ հերոս հայրիկին։

Լույսերի մեջ մնաս Արցախի լուսե դուստր Մարիետա…»,- ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1b83de4c7b6c8bbf3c09918eb02790f5

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Please enter a valid URL