Search
Close this search box.

Ցորի հրետանավոր Հայկի մորը գումարի դիմաց կեղծ լուրեր են փոխանցել, թե որդին ողջ է, Բաքվի բանտում. Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել ԱԱԾ-ին

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել.

«Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի հոգեհանգիստն էր։ Հայկը Ցորի հրետանավորներից էր։ Վերջին անգամ մոր հետ խոսել է անցյալ հոկտեմբերի 10-ին, իսկ երկու օր անց զոհվել։
Հայկի մայրը որդու կմախքը գտել է պատերազմի ավարտից 1 տարի 2 ամիս անց։
Այդ ամիսներին ու նաեւ հիմա Հայկի մայրը դժոխքի միջով է անցել։
Ու էդ դժոխքի ճանապարհին հայտնվում են Վահան Շիրխանյանի նման մարդիկ, ովքեր մոր ցավի վրա փորձում են փող աշխատել։ Շիրխանյանի ուղարկած տականքը Հայկի մորը, բնականաբար, գումարի դիմաց, պարբերաբար կեղծ լուրեր է փոխանցում, թե որդին ողջ է, Բաքվի Շուբանի բանտում է ու ոտքից վիրավոր է։
Երբ Հայկը վաղուց զոհված էր։
Այսօր ահա այդ պայծառ տղայի հոգեհանգիստն էր։

Ես մի հարց ունեմ ԱԱԾ-ին՝ Վահան Շիրխանյանը գոնե որպես վկա հարցաքննվե՞լ է մարդկանց ցավը ծամելու ու իր ուղարկած ստահակների միջոցով անչափելի ողբերգության վրա փող «կպցնելու» համար։
Թե՞ ինքը ու իր նմանները ինդուլգենցիա ունեն։
Հը՞, պարոն Աբազյան։
Իսկ Ցորի հրետանավոր տղաների դաժան մահվան համար Ջալալ Հարությունյանը դեռ պատասխան է տալու»։

Please enter a valid URL