Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Կարմիր շուկայի հատվածում տեղի ունեցած հրաձգությունից

NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկայի հատվածում մոտ մեկ ժամ առաջ միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել։

Մենք տեղեկացանք, որ փոխհրաձգությունը սկսել է ադրբեջանական կողմը, ինչին հայկական կողմը պատասխան է տվել։ Կրակոցներն արձակվել են տարբեր հրաձգային զինատեսակներով։

Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն էլ մեզ հայտնեց, որ Կարմիր շուկայի եւ Թաղավարդի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել։

Նշենք, որ այս պահին փոխհրաձգությունն ավարտվել է։

Please enter a valid URL