Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 558 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 558 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339578 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2382972 վերջին մեկ օրում` 9013 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 12016 պացիենտ. Մեկ օրում նվազել է 182-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 318481 անձ` վերջին մեկ օրում 716 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7631 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1450 է:

Please enter a valid URL