Search
Close this search box.

Ինչու պիտի Արմեն Սարգսյանը մնա աթոռին մինչև 2025 թվ, երբԱԺ-ում նրան երեք պատգամավոր է ընտրել ու փոշմանել

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրված անձը, ով ընտրվել է 7 տարի ժամկետով, պետք է պաշտոնավարի մինչև 2025թվ․ գարուն ։
Մի քիչ ավել կյանք ունի այսօրվա խորհրդարանը։
Գաղտնիք չէ, բայց տարօրինակ է, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը ներկայացվել և ձայների մեծամասնությունը ապահովվել է ՀՀԿ-ն , որը այսօր ներկայացված է Ազգային Ժողովում դաշինքի տեսքով․ փաստենք, որ այս դաշինքում բացակայում են այն պատգամավորները ովքեր ձայն են տվել Արմեն Սարգսյանին։
Ձայների մի զգալի մաս ապահովել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը այսօր ներկայացված չէ Ազգային Ժողովում։
Ձայների մի չնչին մաս էլ ապահովել է Դաշնակցությունը, որը այսօր շատ դժգոհ է իր իսկ ընտրած նախագահ կոչվածի գործունեությունից ։ Այսօրվա խորհրդարանում նախագահ ընտրած նախկին դաշնակցական պատգամավորներից ներկայացված են երեք պատգամավոր։
Հիմա անդրադառնանք բուն նյութին․ եթե այսօրվա խորհրդարանում ներկայացված չէ գեթ մի պատգամավոր, որը ընտրել է Արմեն Սարգսյանին, (բացառությամբ երեք դաշնակցական պատգամավորից, որոնք շաատ դժգոհ են իրենց ընտրած նաախագահից), ապա ինչ իրավունքով նա պիտի նախագահի ու ստորագրի անհիմն ու հակահայ հրամաններ մինչև 2025 թվ․ գարուն, եթե հաշվի առնենք այն փաստը, որ նա ընդհանրապես նախագահի պաշտոնին անհամապատասխան անձ է, անխտիր բոլոր նորությունները իմանում է մամուլից, այն էլ շատ ուշ։

Սերգեյ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL