Search
Close this search box.

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. փրկարարները ջրանցքից ճոպանների միջոցով դուրս են բերել տղամարդու դի

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Հովտաշեն գյուղի «Հրազդան» գլխամասային ջրանցքի հանգույցի մեջ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը ոստիկանությունից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ կարողացան ջրանցքից դուրս բերել տղամարդու դի։

Please enter a valid URL