Search
Close this search box.

Արոնյանն այսօրվանից ԱՄՆ դրոշի ներքո հանդես կգա

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի Գավաթի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-ից պաշտոնապես հանդես է գալու ԱՄՆ դրոշի ներքո:

ՖԻԴԵ-ի էջում, որտեղ նա վարկանիշի 6-րդ հորիզոնականում է, նա արդեն նշված է որպես ԱՄՆ ներկայացուցիչ։

ԱՄՆ-ն ներկայացնելու իր որոշման մասին շախմատիստը հայտնել էր դեռևս փետրվարին։ Արոնյանը Սենթ Լուիս է տեղափոխվել սեպտեմբերին։

Please enter a valid URL