Նոյեմբերի 30-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի թիվ 19/7 շենքի մոտակա շինհրապարակում (կատլավան)․ կան արգելափակված քաղաքացիներ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․) դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի թիվ 19/5 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել արգելափակված վարորդին և ուղևորներին (Լ․ Չ․, ծնված 1991 թ․ և Ն․ Գ․, ծնված 2016 թ․) ավտոմեքենայից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ՝ ավտոմեքենան:
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: